Հայաստանի ներկայացուցիչները Ալթայի երկրամասում կմասնակցեն «Սիբիրի սպիտակ ջուրը» ռաֆթինգի միջազգային համաժողովին
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Ալթայի երկրամասում անցկացվող «Սիբիրի սպիտակ ջուրը» ռաֆթինգի միջազգային համաժողովին:
«Հայաստանում ռուսական տունը» նշում է, որ ֆորումի շրջանակներում երիտասարդները կատարում են ռաֆթինգ գետերի երկայնքով, զբաղվում լեռնային զբոսանքով՝ բացահայտելով Ալթայի բնությունն ու մշակույթը:
«Հայաստանում ռուսական տան» աջակցությամբ և Россотрудничества-ի «Նոր սերունդ» ծրագրով համաժողովին Հայաստանը կունենա երեք մասնակից, որոնց թվում է Արամ Փարսադանյանը Վանաձորից, որը ռաֆթինգի և հայքինգի մասնագետ է և զբոսավար: