Իսրայելի մի խումբ գործիչներ նամակով դիմել են Իսրայելի նախագահին՝ կոչ անելով աջակցել Ղարաբաղին. Ալեքսանդր Լապշին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Իսրայելը, որը Ադրբեջանի կարևոր դաշնակիցն է և զենք է մատակարարում այս երկրին, կրում է մարդասիրական ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման բարոյական պատասխանատվության մի մասը։
Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Այսօր իսրայելցի գիտնականների, լրագրողների, հասարակական գործիչների մի մեծ խումբ բաց նամակ է գրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին: Նրանք հայտարարել են, որ Իսրայելը, որը Ադրբեջանի կարևոր դաշնակիցն է և զենք է մատակարարում այդ պետությանը, կրում է մարդասիրական ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման բարոյական պատասխանատվության մի մասը։
Նամակում նշվում է, որ լիովին հասկանալով Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման աշխարհառազմավարական նշանակությունը՝ հրեա ժողովուրդը չի կարող անտեսել ողբերգությունը և Հայոց ցեղասպանությունը։ Նամակի վերջում հեղինակները կոչ են անում Իսրայելի նախագահին օգտագործել Ադրբեջանի կախվածությունը Իսրայելից և նպաստել Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակման անհապաղ վերացմանը»,- գրել է Լապշինը։