Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը փակել են անօդաչուի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Կովյոր» ռեժիմ է հայտարարվել մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվային մոտեցող անօդաչուի պատճառով, տեղեկացրել է «112» Թելեգրամ-ալիքը։ Օդային տարածքն ինքնաթիռների համար ժամանակավորապես փակ է։
Առկա տեղեկատվության համաձայն՝ անօդաչու թռչող սարք է նկատվել մերձմոսկովյան Կուբինկայի երկնքում։ Տեղեկացվել է, որ դրոնն ուղղվում է Մոսկվայի կողմը։ Ներկա պահին այս տեղեկությունն ստուգվում է։
Օդանավակայանում սահմանափակել են ինքնաթիռների մուտքի եւ ելքի թռիչքները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով արտակարգ ծառայություններին։ Սահմանափակումներն սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 09.00-ից։
«Կովյոր» ռեժիմը ենթադրում է օդանավակայանի երկնքի փակում եւ օդում գտնվող բոլոր ինքնաթիռների անհապաղ վայրէջք կամ դուրսբերում։