Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի Յան Բորգի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում։
«Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,- նշել է Միրզոյանը։