Եղանակը Հայաստնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-3 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով. Օդերևութաբանների նախնական կանխատեսումների համաձայն, արդեն հաջորդ կիրակի շոգը կամաց-կամաց կթուլանա։ Ինչպես NEWS.am-ին են հայտնել «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը ցերեկը՝ +39+41։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+37,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 30 + 34,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+38,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 29 + 33,
Լոռում՝ գիշերը՝ +14 + 18, ցերեկը՝ + 30 + 34,
Տավուշում՝ գիշերը՝ +18 + 23, ցերեկը՝ + 33 + 38,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 30 + 32,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+41,
Արարատում՝ գիշերը՝ +23 + 26, ցերեկը՝ + 40 + 42,
Արմավիրում՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +40+42,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +24+27, ցերեկը՝ +40+42,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +39+41,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +32+34,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +21 + 25, ցերեկը՝ + 36 + 40։