Նարեկ Մակարյանը` մանկատան երեխա լինելու լուրի, կյանքի ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAsekose.am-ը գրում է.
Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգիչ Նարեկ Մակարյանը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Ամենամեծ ձեռքբերումն իմ անունն է: Բախտորոշիչ ձախողում, բարեբախտաբար, չեմ ունեցել, իսկ ամենամեծը, երևի, 2 տարի առաջ տեղի ունեցած ավտովթարը:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Բացարձակապես ոչինչ:
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Սկզբունքային, նպատակասլաց, անկանխատեսելի:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Ինձանից հետո լավ հետք եմ ուզում թողնել` կապ չունի որպես մարդ, թե որպես արտիստ:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
Չեմա ասել (ժպտում է):
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Ես երջանիկ կլինեի, եթե…
Ես արդեն իսկ երջանիկ եմ, բայց երջանկությունս լիարժեք կլիներ, եթե մեր սահմանը պահող զինվորն ամեն գիշեր հանգիստ գլուխը կարողանար բարձին դնել:
Երազում եմ, որ…
Երազելու դարն անցել է, նպատակ եմ դնում ու հասնում:
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Շատ են եղել, որ մեկն ասեմ (ժպտում է): Օրինակ`այն, որ իբր ես մանկատան երեխա եմ եղել: Որտեղի՞ց մարդկանց նման երևակայություն:
Կյանքի ամենամեծ հիասթափությունը:
Ընկերոջ դավաճանությունը:
Արարք, որի համար զղջում եք:
Զղջում եմ, որ վստահել եմ ոմանց:
Երբեք չեմ…
Երբեք չեմ թաքցնի ազգությունս:
Ինչի՞ց եք վախենում:
Հարազատի կորստից:
Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:
Արցախում շատ բան ստիպեց հուզվել, երբ այցելում էի զորամասեր:
Որոշում կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:
Այս հարցի սպառիչ պատասխանը կունենամ երևի մոտ 30 տարուց ( ժպտում է ):