Ստեփանակերտի հրապարակոմ ալկոհոլի ազդեցության տակ 22 կրակոց է արձակել եւ վնասել փողոցի լապտերները. Դատախազություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2023թ. օգոստոսի 02-ին, ժամը 05:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում Ս.Մ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներից ելնելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն անցեզուր հայհոյանքներ հնչեցնելով, խախտելով զենքի հետ վարվելու եւ պահելու անվտանգության կանոնները, իր անվամբ գրանցված ողորկ-երկարափող հրացանը որպես զենք գործադրելով, թվով 22 կրակոց է արձակել նույն վայրում գտվող փողոցը լուսավորող լապտերների ուղությամբ՝ վնասելով դրանք, այդ կերպ անթաքույց կերպով խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, տագնապի եւ վախի զգացում առաջացնելով բնակչության շրջանում, բացահայտորեն ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական եւ իրավական նորմերի նկատմամբ եւ որպես զենք գործադրվող հրացանով վնասելով գույքը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետությհան դատախազությունից:
«Ս.Մ.-ն ձերբակալվել է:
Փաստի առթիվ 02.08.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով /Խուլիգանությունը/: Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը եւ դատախազական հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:
Նշենք՝ դեպքից հետո հայտնի դարձավ, որ տղամարդն այդ քայլին էր գնացել երեխայի համար հաց չգտնելուց հետո: Նա պահանջել էր հաց տալ իր երեխային: