Արցախում թերսնման պատճառով ուշաթափությունների դեպքերը շարունակում են ավելանալ. օմբուդսմեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարդկանց առողջության ամենօրյա վատացման եւ թերսնման պատճառով ուշաթափությունների դեպքերը շարունակում են ավելանալ։ Այս մասին իր X-ի (Twitter) միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ուշաթափությունների դեպքեր են գրանցվում ամեն օր։ Խորացող հումանիտար ճգնաժամն Արցախում թերսնման եւ քաղցի անդառնալի հետեւանքներն ավելի նկատելի է դարձնում»,- նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, որը նաեւ իր գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։