Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 6-ին, ժամը 23:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում եւ մոտակա լողափների տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Օգոստոսի 7-ին, ժամը 08։50-ին փրկարարները Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության եւ մոտ 1․8 մ խորության վրա հայտնաբերել են Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․) դին, դուրս բերել ափ եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին։