Շրջափակված Արցախում հիվանդություններն ավելացել են. ահազանգում են բուժաշխատողները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության ոլորտի պատասխանատուներն արդեն ահազանգում են՝ Արցախում շրջափակման հետևանքով՝ որոշ հիվանդությունների աճի մասին: Ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Ընդգծում են, որ ներկայացվածը դեռ այս պահին ունեցած տվյալներն է արտացոլում:
Իրականում պատկերը շատ ավելի մտահոգիչ է, սակայն հանրային առողջության վրա շրջափակման հետևանքները ավելի ամբողջական գնահատել՝ հնարավոր կլինի միայն շրջափակումն ավարտվելուց որոշ ժամանակ անց:
Այս պահին շրջափակումը շարունակվում է, արձանագրված խնդիրները՝ սրվում: