Սոչիի օդանավակայանում օդանավը թեւով հարվածել է հեռասանդուղքին, վնասել է շարժիչը եւ չի կարողացել թռչել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոչիի օդանավակայանում Nordwind ավիաընկերության Aibus A330-300 ինքնաթիռը թեւով հարվածել է հեռասանդուղքին, վնասել է շարժիչը եւ չի կարողացել թռչել, տեղեկացրել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
2023թ. օգոստոսի 4-ին, ժամը մոտ 21.00-ին (Մոսկվայի ժամանակով), կայանատեղիում Nordwind ավիաընկերության Aibus A330-300 օդանավի, որը ժամանել էր Նիժնի Նովգորոդից N4440 չվերթով, ղեկը պտտելիս անձնակազմը օդանավի թեւով եւ շարժիչի ձախ մասով հարվածել է հեռասանդուղքին։
Ներկա պահին տեղի է ունենում պատահածի պատճառների պարզում»,- նշվել է հաղորդագրությունում։
Ավիաընկերությունը որոշում է ընդունել փոխարինել օդանավը N4473 հաջորդ չվերթի համար՝ Սոչի-Նովոսիբիրսկ երթուղով։
Ուղեւորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները, նրանց կտրամադրվեն ըմպելիքներ եւ սնունդ։