Սարսափելին հայրենիքի կարոտն է. Լաչինի ապօրինի փակման հետևում 120 000 մարդկային պատմություն կա. ԱԳՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այդ մասին Թիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Դրա հետևում կանգնած է 120 000 մարդու իրական պատմություն, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից»,- նշել է նա՝ տարածելով Երևանում քաղցկեղիցբուժում ստացող Ստեփանակերտի բնակչի պատմությունը լուսաբանող Euronews-ի տեսանյութը։
Երեւանում բուժվող Վաչիկ Բաբաջանյանը ասում է, որ կարոտին չի դիմանում, ժամը մեկ կապի մեջ է. «Հիվանդությունից չեմ վախենում, ցավերից էլ, դիմանում եմ, մենակ կարոտին չեմ դիմանում, կարոտախտը խեղդում է ինձ, դժվար է: Սարսափելին հայրենիքի կարոտն է»: