Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վրաստանում ողբերգական աղետի զոհերի համար: Նա զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն ու համբերություն։
«Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճա շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից», - Թվիթերի միկրոբլոգում վրացերեն գրել է Միրզոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արեւմտյան Վրաստանի Շովի բարձրլեռնային քաղաքում օգոսոտսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում սողանք է տեղի ունեցել, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մասնավորապես, զոհերի թիվը հասել է 6-ի:
Քանդվել են կամուրջներ, վնասվել են Շովի տանող ճանապարհները։ Փրկարարները տարհանել են 210 մարդու: Շուրջ 40 մարդ անհետ կորած է համարվում: