Լեհաստանի վարչապետ. «Վագների» վարձկանները Բելառուսում են՝ ՆԱՏՕ-ն ապակայունացնելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ «Վագներ» ՄՌԿ զինյալները ժամանել են Բելառուս՝ Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թեւը ապակայունացնելու նպատակով։ Այդ կապակցությամբ Լեհաստանը որոշել է իր հազարից ավելի զինվորականների տեղակայել Բելառուսի սահմանին, հայտնում է BILD-ը։
«Վագներ» ՄՌԿ վարձկանները Բելառուս են ժամանել զինված խռովությունից հետո, որը հունիսի վերջին կազմակերպել էր ռազմական լազմալերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Բելառուսում կանոնավոր բանակի ստորաբաժանումներն են մարզում։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ երկիրը կշարունակի մեծացնել զորքերի խմբավորումը Բելառուսի հետ սահմանին՝ «ագրեսորին» զսպելու համար։