Ադրբեջանն իր աչքի գերանը չի նկատել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի կողմից հաղորդակցությունների բացմանը խոչընդոտելը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ հանդիպմանը։ Բայրամովը Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է անվանել։
Սակայն նա չի պարզաբանել, թե այդ դեպքում ինչու է անհնարին դրանով մարդկանց և ապրանքների տեղաշարժը։
Ադրբեջանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա հայկական զինուժը ամբողջությամբ դուրս չի բերում ադրբեջանական տարածքներից, որն այնտեղ չկա էլ։
Բացի այդ, Բայրամովը փորձել է մոլորության մեջ գցել ամերիկացի դիվանագետին՝ հայտարարելով, որ Երևանն, իբր, շարունակում է հավակնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, միաժամանակ մոռանալով հիշատակել, որ հենց իր ղեկավար Ալիևն է բազմիցս Սյունիքը, Երևանը և Հայաստանի այլ տարածքներն ադրբեջանական անվանել։