Տաքսու մեջ ծննդաբերության ցավեր են սկսվել. կինը տեղափոխվել է հիվանդանոց ու զույգ երեխա լույս աշխարհ բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկություններով՝ ժամը՝ 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Արտաշես Կոստանյանը Նոր Նորք վարչական շրջանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, ծառայություն կատարելիս են լինում, երբ Peugeot մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտենում է նրանց և հայտնում, որ ինքը տաքսի է վարում և իր ուղևորը հղի է, նրա մոտ ցավեր են առաջացել։
Պարեկները այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, ում հանձնարարականով էլ կնոջը Peugeot-ի միջից տեղափոխում են պարեկային ծառայողական ավտոմեքենա։ Պարեկները կնոջը տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ 32-ամյա Լուսինե Ք․-ն երկվորյակ է լույս աշխարհ բերում։ Կայքի տեղեկություններով՝ երեխաները տղա և աղջիկ են։