Հայ ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիա
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ամերիկյան «Կոլամբուս Կրյուից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ֆուտբոլային ակումբ:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ Սաուդյան ակումբը Սելարայանին ներկայացրել է որպես արգենտինացի ֆուտբոլիստ:
«Ալ-Ֆաթեհը» Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում գրավել է 6-րդ տեղը:
Սելարայանը «Կոլամբուս Կրյուում» հանդես է եկել 2020 թվականի հունվարից՝ 107 խաղում դառնալով 42 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: