Ողբերգական վթար` Վայոց ձորում․ ծննդյան արարողության մեկնողներից 2-ը տեղում մահացել են, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ դեպի Վարդենյաց լեռնանցք ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի էլ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողությանը մասնակցելու։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։