Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բոտֆորդ ճտկավոր կոշիկ

ՖՈՏՈ

Բոտֆորդ երկարաճիտ կոշիկների՝ սապոգների հայտնվելու պատմությունը արժե սկսել նրանից, որ նման կոշիկներ, որոնց ճտքերը հասնում են մինչև ծնկները և կոշտ ծածկում են սրունքները հայտնվել են Իսպանիայում դեռ տասներկուերորդ դարում որպես իսպանացի հեծյալների սապոգներ, բայց դրանք բոտֆորդներ չեն եղել: Բոտֆորդները ստեղծվել են Ֆրանսիայում 17-րդ դարում, և դրանք մի փոքր տարբերվում էին իսպանական տարբերակից: Հետագայում դրանք շատ արագ լայն տարածում են գտել ոչ միայն ֆրանսիայում, այլ նաև ողջ Եվրոպայում։

Ֆրանսերենից թարգմանված «բոտֆորդ»-ները նշանակում են կոշտ ճտակավոր կոշիկներ, և դրանք նախատեսված էին հեծելազորի սպաների համար: Բոտֆորդների կառուցվածքը թույլ էր տալիս երկար մնալ թամբի վրա, քանի որ դրանք կոշտ էին, գրեթե չէին ծալվում ոչ ծնկահոդում, ոչ էլ կոճերի մոտ, վերին մասը պաշտպանում էր ծնկները, հետևաբար, հեծյալների ոտքերը ավելի քիչ էին հոգնում: Ռուսաստանում  բոտֆորդները հայտնվել են տասնութերորդ դարում: Պետրոս I-ին և Եկատերինա Մեծին շատ էին դուր գալիս նման կոշիկները, թագուհին լինելով առնական, ուժեղ և անկախ կին սիրում էր տղամարդու տիպի զինվորական կոշիկներ։ Եվրոպայում այդ ժամանակներում բոտֆորդներ  սկսել էին կրել ոչ միայն հեծյալները, այլ նաև պալատականները:

Ժամանակի ընթացքում բոտֆորդների վրա հայտնվել են ծալքերը, դրանք հարմարավետություն էին ապահովում ծնկները ծալելիս: Ասեղնագործուհիները զարդարում էին աստառը կարով, ժանյակներով, ուլունքներով և մարգարիտներով։ Հանրության շրջանում այդ երեսպատումը, զարդարանքները ցուցադրելը այն կրողի հասարակության մեջ կարգավիճակն ու նշանակությունը ցույց տալու համար էր: Սկզբում ծնկից բարձր ճտքերով բոտֆորդները բացառապես տղամարդկանց կոշիկներ էին, սակայն քսաներորդ դարի կեսերին՝ կանանց ազատականացման ժամանակ, դրանք սկսեցին հաջողությամբ կրել նորաձևության սիրահարները՝ մինի կիսաշրջազգեստների հետ համատեղ։ Նման հանդերձանքի ազդեցությունը տղամարդկանց գրավելու հարցում ակընհայտ է, քանի որ դրանք ընդգծում էին ոտքերի գեղեցկությունը։ Այդ ամենի պատճառով էլ ծնկից բարձր ճիտքերով կոշիկները սկսեցին օգտագործվել էրոտիկ շոուներում, սակայն աշխարհիկ հասարակության մեջ նման կոշիկներ կրելը համարվում էր անպարկեշտ և շատ բացահայտ: Բոտֆորդները դարձան թեթև վարքի կանանց տարբերակիչ հանդերձանքը:

Ժամանակի ընթացքում կյանքի ու «պարկեշտության» մասին հայացքները փոխվեցին, և կոշիկի այդ տեսակը սկսեց հայտնվել հայտնի մարդկանց մոտ։ Չնայած այն հանգամանքին, որ ծնկները անցնող ճտքավոր կոշիկները դեռևս ընդգծում էին բացությունն ու էմանսիպացիան, հասարակության մեջ դրա նկատմամբ վերաբերմունքը փոխվեց. այն դարձավ վարքագծի նորմ, մոդայիկ միտում, ինչպես հիմա են ասում: Աստղերը բոտֆորդներով նկարահանվում են ֆիլմերում և տեսահոլովակներում, ելույթներ են ունենում համերգների ժամանակ, լինում ընդունելություններին: Աստղերի պաշտամունքը նպաստել է ծնկից բարձր երկարաճիտ կոշիկների գովազդմանը։ Հասարակ կանայք, ընդօրինակելով կուռքերին, սկսել են զանգվածաբար գնել նման կոշիկներ։ Դրանք ընդգծելով այն կրողի մարմնամասերը դարձել են սեքսուալության արտահայտման միջոց։ 21-րդ դարի սկզբին մոդելավորողների ցուցադրություններին ևս սկսել են հայտնվել այդ տեսակի կոշիկներ։ Դրանք դարձել են ոչ միայն բաց, այլ նաև զուսպ հագուստների տարրեր, մոդայիկ է դարձել այն ջինսի, կամ այլ  տաբատի հետ կրելը։ Դիզայներներն ու կոշկակարները բազմազանեցրել են բոտֆորդների գունապնակը՝ տարբեր տեսակի կրունկներ, գուլպաների գույներ, քուղեր, գամեր, մորթուց, կաշվից և գործվածքից կարված աստառներ։ Հայտնվել են կաշվից,  թավշից, և խառը տիպի երկարաճիտ կոշիկներ։ Դրանք սկսել են կրել տարբեր տարիքի, տեսակի և սոցիալական կարգավիճակի կանայք ամբողջ տարին, պարզապես ընտրելով բոտֆորդները իրենց հագուստին համապատասխան։

Нет описания.

Կ. Խաչիկյան

Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШААрестовать весь армянский народ не получится: «Паст»Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаEmirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа
Самое популярное