Զանգվածային թունավորում Մերձմոսկվայում. ի՞նչ է կատարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան Կրասնոգորսկում թունավորումով հոսպիտալացվել է 31 մարդ: Mash-ի տեղեկություններով՝ նրանք «Սոյուզսնաբ» ընկերությունների խմբի աշխատանքային ճաշարանում ճաշից հետո իրենց վատ են զգացել։
Նրանց բոլորի մոտ բժիշկները ախտորոշել են սուր աղիքային վարակ։ Հիվանդների վիճակը այժմ միջին ծանրության է։ Մոսկվայի մարզի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել: Ռոսպոտրեբնադզորը կազմակերպել է նաև համաճարակաբանական հետաքննություն՝ վերլուծում են սննդի, ջրի, շրջակա միջավայրի օբյեկտներից ստացված նմուշները, հետազոտում են սննդի բաժնի աշխատակիցներին, հիվանդներին։