Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը պետք է անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և երաշխավորի տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը՝ համաձայն 2020 թվականի հրադադարի մասին հայտարարության և Միջազգային դատարանի որոշման, հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ-ն։
Երկրի արտգործնախարարության «Twitter»-ում հրապարակված հայտարարության մեջ նշվում է նաև, որ Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով։