Թուրքիան դատապարտել է Իսրայելի նախարարի «ներխուժումը» Երուսաղեմի մզկիթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան դատապարտում է ոստիկանության ուղեկցությամբ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի «ներխուժումը» գրավյալ Արևելյան Երուսաղեմի «Ալ-Աքսա» մզկիթ, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ կրկին կոչ է արվում Իսրայելի կառավարությանը «անհապաղ դադարեցնել սադրիչ գործողությունները», որոնք խախտում են միջազգային իրավունքը և «Ալ-Աքսա» մզկիթի պատմական կարգավիճակը։
Բեն-Գվիրը համապատասխան կադրերը տեղադրել է սոցիալական ցանցերի իր էջում։ «Սա Իսրայելի ժողովրդի համար ամենակարևոր վայրն է, ուր մենք պետք է վերադառնանք և ցուցադրենք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա։