Բաքու-Ստեփանակերտ երկխոսության արդյունավետությունը կերաշխավորվի միայն միջազգային գործուն մեխանիզմի միջոցով. Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Այդ մասին լրատվամիջոցից ստացված այն հարցին ի պատասխան, թե Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով»,- նշել է նա։