Մանե Թանդիլյանի նախաձեռնությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն՝ Արցախում ստեղծված և օր օրի ավելի աղետալի դարձող իրավիճակի մասին այսօր պաշտոնական նամակով դիմել է «Կին քաղաքական առաջնորդներ» գլոբալ ֆորումի (WPL) հիմնադիր և նախագահ, Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ տիկին Սիլվանա Կոխ-Մեհրինին, ում հետ առիթ է ունեցել համագործակցելու որպես WPL հայաստանյան ներկայացուցիչ։
«Նամակում ներկայացրել եմ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքները և կոչ եմ արել, որ, որպես պատասխանատու անձ ու ազդեցիկ գործիչ, որպես մարդասիրության կողմնակից և մարդու բացարձակ արժեքը գիտակցող կին, օգտագործել բոլոր իրավասությունները, համախմբել «Կին քաղաքական առաջնորդներ» ֆորումի մասնակից կանանց և կանգնել քաղաքակիրթ Արցախի կողքին, կանգնել հազարավոր մարդկանց, մայրերի, երեխաների կողքին, պաշտպանել մարդասիրական շահերն ու քայլեր ձեռնարկել այս ահաբեկչությունը կանխելու համար»,- նշում է Մանե Թանդիլյանը։
Այս կերպ քաղաքական գործիչը փաստում է, որ բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել կանանց ակտիվ մասնակցության պայմաններում և նրա այս մեկ քայլը չափազանց ուշագրավ և կարևոր ազդեցություն կունենա ոչ միայն Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու, այլև Հայաստանի Հանրապետությանը բացատրելու, որ կին առաջնորդները երբեմն ավելի արդյունավետ և լուրջ աշխատանք կարող են տանել, քան տղամարդիկ։
Թինա Մուսաելյան