Ամեն ինչ անում ենք, որ հերթական պատերազմը չլինի. ՀՀ նախագահը՝ Իտալիայի հայ համայնքին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն դժվարությունները, որոնք կան եւ որոնց միջով մենք փորձում ենք անցնել, հաջողությամբ են ավարտվելու, դրանում մի կասկածեք: Այս մասին Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լևոնյան վարժարանում Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Երջանիկ եւ բարեկեցիկ Հայաստան ունենալու երազը եւս իրականություն է դառնալու: Ես ինքս չեմ կասկածում, եւ նույն փիլիսոփայությամբ առաջնորդվում է ամբողջ կառավարությունը: Չեմ էլ ուզում նկարագրել, թե այդ ճանապարհին Հայաստանն ինչ խոչընդոտների առջեւ է կանգնում: Կար այդպիսի միտք, գաղափար, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը կարող է երկար շարունակվել եւ դրանից մենք չենք տուժի, դա եւ քաղաքականապես էր սխալ, եւ ընդհանրապես մարդկայնորեն: Այդպես չի լինում: Եթե կա վեճ, խնդիր հարեւանի հետ, պետք է դրանք շատ արագ լուծել: Մենք ամեն ինչ անում ենք, որ հերթական պատերազմը չլինի: Այսօրվա ՀՀ կառավարության բոլոր ներկայացուցիչների աշխատանքը միտված է դրան»,-ասել է նա: