Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ-ն ոչինչ չի կարողացել լուծել ու չի էլ կարող»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջափակված Արցախի հարցով միջազգային հանրության վրա հույս դնելը, ներկայացուցչությունների մոտ ակցիաներ իրականացնելը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն անիմաստ է համարում։

«Միջազգային հանրությունը տվել է իր համաձայնությունը, Ալիևն ասել է՝ «շրջափակելու եմ, սովի սպառնալիքի տակ արցախցիներին ստիպելու եմ ընդունել գերիշխանությունը», միջազգային հանրությունն էլ ասել է՝ «ինչպես ուզում ես արա, քո խնդիրն է»։ Ուզենք, թե ոչ, միակ ուժը, որը համաձայն չէ նշվածին և աշխատում է, որ ճանապարհը բացվի, իրավիճակը կարգավորվի, Ռուսաստանի Դաշնությունն է, ռուս խաղաղապահներն են։ Ընդհանուր առմամբ, միջազգային հանրություն չկա, կա մի խուլ աշխարհ, որը 100 տարի առաջ էլ չէր տեսնում, թե ինչպես են մեկուկես միլիոն հայի կոտորում։ Հիմա այդ նույն աշխարհը հավաքվել է մի դրոշի տակ ու դեմ չէ, որ Ալիևն արցախցիներին սովի մատնելով ստիպի ընդունել իր գերիշխանությունը։ Այս ամենին գումարվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական՝ իշխանությունների դիրքորոշումը։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը կարծես միացած լինի այդ մեծ միջազգային կոալիցիային, որը դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,-«Փաստի» հետ զրույցում նշեց միջազգայնագետը՝ շեշտելով, որ սա աննորմալ երևույթ է։

Գրիգոր Բալասանյանի խոսքով, այդ կոալիցիան Ալիևին տվել է հնարավորություն հարցը կարգավորել այնպես, ինչպես ինքն է ուզում։ Ըստ միջազգայնագետի, եթե ՀՀ իշխանությունները որոշակի քայլեր ձեռնարկեին ու նման դիրքորոշում չունենային, միջազգային հանրության արձագանքի առումով, այդուհանդերձ, երկու բացառությամբ, կրկին նույն պատկերը կլիներ։ «Այդ դեպքում միջազգային հանրությունը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից ամեն օր արցախցիների մասին կլսեր։ Եթե այս իրավիճակը չլիներ, ՀՀ-ն ամեն օր ադրբեջանցիների համար անհանգստացնող քայլեր պետք է աներ՝ վերջիններիս ստիպելով բացել ճանապարհը։ Եթե մենք ունենայինք այլ իշխանություն ու վարվող անհրաժեշտ քաղաքականություն, այդ ճանապարհը չէր փակվի, Արցախը շրափակման մեջ չէր հայտնվի, իսկ եթե անգամ հայտնվեր, հնարավորություն կունենար 4-5 տարի ապրել՝ ապահովված լինելով սննդով, վառելիքով։ Արդյունքում ադրբեջանցիները կծերանային Արցախի դարպասների մոտ՝ չկարողանալով կոտրել արցախցիների դիմադրությունը»,նկատեց մեր զրուցակիցը։

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ, այս պահի դրությամբ ձևավորվել է մի ստատուս քվո, ըստ որի՝ Ադրբեջանն ինչ ուզում անում, ինչ ուզում ստանում է։ «Այս պարագայում Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն առհասարակ անիմաստ է։ Այսինքն, պետք է այդ ստատուս քվոն փոխվի, ցավոք՝ նոր պատերազմով։ Ադրբեջանին պետք է շատ լուրջ ռազմական հարված հասցվի, որից հետո նոր իրենց ականջներից բռնած պետք է բերել, նստեցնել բանակցային սեղանի շուրջ՝ մերժելով միջազգային հանրության ցանկացած միջնորդություն՝ հաշվի առնելով այսօրվա լռությունը։ Մինչդեռ գնում են իմիտացիոն բանակցությունների ու հայտարարում, թե բրյուսել յան բանակցություններն անարդյունավետ էին։ Իսկ ի՞նչ էիք սպասում։ Երբ գնում էիք բրյուսել յան բանակցությունների, չգիտեի՞ք, որ Շառլ Միշելը նման հայտարարություն է անելու, չգիտեի՞ք, որ Տոյվո Կլաարը գալիս է այստեղ, լրտեսություն է անում, գնում, ադրբեջանցիներին ամեն ինչ պատմում է։ Բացի այդ, ինչպե՞ս եք ԵՄ-ին թույլ տալիս միջամտել այս գործընթացին»,-ասաց նա՝ շեշտելով, որ ԵՄ-ն երբեք բանակցությունների կողմ չի եղել։

«Հետևաբար, ԵՄ-ն ընդհանրապես իրավասություն չունի խառնվելու այս կոնֆլիկտին։ Այլ հարց է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները կարողանում աչքաչափով փոփոխություններ մտցնել նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ՝ փաստի առաջ կանգնեցնելով արձանագրությունը ստորագրած երրորդ կողմին, հետո էլ ասել՝ «մի բան արա, դու ես այս ամենի երաշխավորը»։ Այդպես չի լինում։ Այս դիվանագիտական խայտառակությանը մի օր պետք է վերջ դրվի։ Դիվանագիտական կորպուսում վերևից ներքև պետք է պատասխան տան։ Երբ իրավիճակը, ստատուս քվոն կփոխվի, նոր միայն կարելի է փորձառու դիվանագետներից խումբ ձևավորել, որոնք կգնան ու կբանակցեն։ Հիմա Ադրբեջանը նրանց չի լսելու, ասելու է՝ «ո՞վ եք, ես Արարատ Միրզոյան եմ ճանաչում, ինչ ասում եմ, ընդունում է, անգամ ասում է, թե «պատրաստ ենք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել»։ Այս դեպքում, օրինակ՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ի՞նչ կարող է խոսել։ Այս պարագայում, ցավոք, միակ ելքը պատերազմն է՝ հայրենական մեծ պատերազմը, որին պետք է ամեն օր պատրաստ լինենք։ Հակառակ պարագայում այս հարցը չի լուծվելու»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության, այս փուլում նաև Ակնա-Ստեփանակերտ մայրուղին օգտագործելու առաջարկներին, նա նշեց, որ եթե Ստեփանակերտը չցանկանա, երկխոսություն չի լինի, պարզապես պետք է ամուր լինել։ Ըստ նրա, հակառակը կլինի, եթե Ստեփանակերտը չդիմադրի ՀՀ-ից և ԵՄ-ից եկող ճնշումներին։ «Ես չհասկացա, թե ինչու էր Արայիկ Հարությունյանը նամակ գրում Շառլ Միշելին, երբ վերջինս առաջարկում է Ակնա-Ստեփանակերտ մայրուղին ու այն հավասարեցնում Լաչինի միջանցքի հետ Ադրբեջանի առաջարկով, բայց ԵՄ շուրթերով իրականացնում է Ադրբեջանի ինտեգրացիոն ծրագիրը։ Ողբերգություն է, եթե Ստեփանակերտում այս ծուղակը չեն տեսնում։ Ու դրանից հետո ԵՄ-ի հետ հույս կապելը քաղաքական կարճատեսություն է։

ԵՄ-ն ոչինչ չի կարողացել լուծել ու չի էլ կարող։ Երկու ուժ կա, որ կարող է այս հարցը լուծել՝ Թուրքիան ու ՌԴ-ն։ Եթե մերժում ենք Ռուսաստանին, ավտոմատ կերպով ընդունում ենք Թուրքիան՝ անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ է։ Ընդհանուր առմամբ, մինչև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրն ընդունելի չլինի ՌԴ-ի ու Իրանի համար, այն թիթեռի կյանք է ունենալու։ Այն ստորագրելուց մեկ-երկու շաբաթ հետո ավելի մեծ ռազմական գործողություններ են սկսվելու, որի ժամանակ Ադրբեջանը կվերցնի մնացածը։ Իրականում Ադրբեջանի հետ բանակցությունների համար պայմաններ պետք է դրվեն. առաջին՝ վերականգնել Թարթառ գետի հունը՝ Սարսանգի ջրամբարը պետք է նորից լցվի, երկրորդ՝ հեռացնել զորամիավորումները շփման գծից առնվազն 50 կմ, դադարեցնել շանտաժը, օրինակ՝ Շուշիում ֆորումներ կազմակերպելու տեսքով»,- եզրափակեց միջազգայնագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек
Самое популярное