Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին. Քանանի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցությունների նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հայտնելով Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու Թեհրանի պատրաստակամությունը, հաղորդում է IRNA-ն։
Քանանին ասել է, որ Իրանն աջակցում է հարեւանների միջեւ տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։
«Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների շրջանակներում այսօր այցով կժամանի Թեհրան՝ ի պատասխան իրանցի գործընկերոջ ՝ Երեւան կատարած այցի»,–հավելել է Քանանին։
Իրանի եւ Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն էներգետիկայի, տնտեսության, հյուպատոսական ծառայությունների ոլորտներում համագործակցությունը։