Արցախում մեկնարկել է ֆուտբոլի առաջնություն
ՍՊՈՐՏԱրցախի Հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում պետական կառույցների հիմնարկ-ձեռնարկությունների միջև մեկնարկել է ֆուտբոլի առաջնություն։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկն ազդարարել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Ներքին գործերի նախարարությունների թիմերը։
«Առաջնությանը մասնակցում է տասը թիմ։ Այն տևելու է մինչև հուլիսի 30-ը ներառյալ։ Այսօր իրենց ուժերը կփորձեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարության և առևտրի բնագավառի թիմերը։ Նախաձեռնությունը բավականին կարևոր է, հատկապես՝ շրջափակման պայմաններում։ Մասնակիցները ցուցաբերում են մեծ ակտիվություն։ Մրցանակային տեղեր գրաված թիմերը կստանան դրամական պարգևներ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը` նաև գավաթ»,- «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրեն