Սոբյանինը հայտնել է Մոսկվայի վրա դրոնների հարձակման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 24-ի առավոտյան անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա։ Այս մասին իր Telegram-ում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այսօր՝ առավոտյան ժամը մոտավորապես չորսին, անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում աշխատում են»,- ասել է նա։
Մեկ անօդաչու թռչող սարքը հարվածել է Կոմսոմոլսկի պողոտայի շենքին, վնասվել է թիվ 17 տունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը։ «Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է նա։ Կոմսոմոլսկի պողոտայի երթևեկությունը թիվ 18 տան մոտ արգելափակվել է, հաղորդում է Մոսկվայի տրանսպորտի վարչությունը։
Ինչպես պարզաբանել է 112 տելեգրամ ալիքը, երկհարկանի շենքում քանդվել է տանիքը, առաջին հարկում գտնվող խանութի դիմացի տանը և չորրորդ հարկի տան բնակելի հատվածում ապակիներ են կոտրվել։ Հարևան տանը նույնպես «կոտրվել է» ապակեպատը։
Երկրորդ անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիխաչովի պողոտայի բիզնես կենտրոնի շենքին. «Պայթյուն է եղել, միջադեպի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան»,- ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է բարձրահարկ շենքին, որի վրա գրված է Leroy Merlin ցուցանակը։ Ըստ Yandex.Maps-ի՝ խոսքը 15 համարի տան մասին է, այնտեղ է գտնվում ընկերության խանութը։