Զելենսկի․ Ուկրաինային ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պետք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինային լիարժեք օդային վահան է հարկավոր, միայն այդպես կարելի է հաղթել ռուսաստանյան հրթիռային ահաբեկչությանը, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։
Ըստ նրա, Կիևը կարող է խոցել անգամ այն հրթիռները, որոնցով Ռուսաստանն առանձնահատուկ է պարծենում։
«Գործընկերների օգնության և Ուկրաինային տրամադրված ՀՕՊ համակարգերի շնորհիվ, մեր օդի պաշտպանները հազարավոր կյանքեր են փրկել»,- ընդգծել է նա։
Զելենսկին ավելացրել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքի պաշտպանության համար հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ։