Ադրբեջանի ԶՈՒ-ն ականանետ է կիրառել Սարուշենում․ այս իրականությունը պետք է տեսնեն բանակցողները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․
«Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները»,- գրել է նա։