Նատալյա Ռոտենբերգը չի գլխավորի Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը չի գլխավորի Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:
Նատալյա Արզաքանցյանը նպատակահարմար է գտնում աշխատել թիմում` ի շահ Երևանի և երևանցիների, ապահովել երազանքների մայրաքաղաքի առաջընթացը:
«Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։
Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։