Ստեփանակերտում բնակիչներին սպասարկելը դարձել է գրեթե անհնար, անգամ թուղթ չկա՝ տեղեկանքներ տալու համար (վիդեո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇրջափակման պայմաններում, գրեթե անելանելի վիճակում են հայտնվել Ստեփանակերտի համայնքային տնտեսությունը սպասարկող կազմակերպությունները: Վնասված ու կիսաքանդ տանիքներ, վերանորոգումը կամ բարեկարգումը կիսատ մնացած բակեր ու մուտքեր: Բազմաթիվ հասցեներում, այս և այլ աշխատանքներ՝ իրենց հերթին են սպասում: Իսկ բնակ.շահագործման տնտեսությունը, հուսադրող նորություն չունի: Առանց վառելիք մեքենաները անգործ կանգնած են, անգամ թուղթ չունեն՝ բնակիչներին տեղեկանքներ տալու համար:
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։