Թրամփը խելահեղ է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գաղափարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խելահեղ է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գաղափարը։ 2024 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնող Թրամփի տեսաուղերձը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը:
Թրամփը հերթական անգամ քննադատել է իր քաղաքական ընդդիմախոսին՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, որին նա անվանել է կոռումպացված եւ ոչ կոմպետենտ: Հանրապետականի խոսքով՝ «բավական է միայն տեսնել, թե որքան գումար են Չինաստանն ու Ուկրաինան վճարել Բայդենի ընտանիքին»։
«Այս պայմաններում այն միտքը, որ մենք դիտարկում ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, այժմ բացարձակապես խելահեղ է»,-նշել է Թրամփը։