Մենք արդեն Ասկերան-Ակնա ճանապարհին ենք, Ադրբեջանն իր ուզածին չի հասնելու. Արշակ Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄի խումբ արցախցիները ծանր շինտեխնիկայով շարժվում են Աղդամի ճանապարհ, թույլ չտալու, որ Ադրբեջանից որևէ բեռնատար անցնի Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ակտիվիստ Արշակ Աբրահամյանի գրառումից ու հրապարակած լուսանկարից։
«Մենք արդեն Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին ենք։ Ադրբեջանը իր ուզածին չի հասնելու… Մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ»,-գրել է Աբրահամյանը։
Նշենք, որ Ադրբեջանը արդեն ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը։ Անգամ Կարմիր խաչի մեքենաների շարժն են արգելել, սակայն խոսում են իբր Ադղամով արցախցիներին հումանիտար օգնություն տրամադրելու մասին, ինչին արցախցիները շատ կոշտ պատասխան են տվել՝ ակնկալելով միայն արժանապատիվ աջակցություն ու հրաժարվելով թշնամու օգնությունից։