Արտաշատ- Շահումյան ճանապարհի վթարից տուժածների մոտ կան տարբեր աստիճանի կոտրվածքներ եւ պոլիտրավմաներ. ԱՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատ- Շահումյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 12 քաղաքացի շարունակում է ստացիոնար բուժում ստանալ Երեւանի տարբեր բժշկական հաստատություններում: Այս մասին NEWS.am-ին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նրանց մոտ առկա է տարբեր աստիճանի կոտրվածքներ եւ պոլիտրավմաներ: 3 տուժած ստացել է առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել:
Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով կա մեկ զոհ: