Ռուսաստանի և Չինաստանի Զինված ուժերը Ճապոնական ծովում համատեղ զորավարժություններ կիրականացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի եւ Ռուսաստանի Զինված ուժերի միջեւ համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի ԶՈւ-ն առաջիկայում ռազմածովային եւ օդային ուժեր կուղարկի «Հյուսիսային միություն-2023» զորավարժություններին մասնակցելու համար, որոնք կազմակերպելու է Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը 2023թ. կեսին Ճապոնական ծովում, տեղեկացրել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
«Զորավարժությունների թեման է՝ «Ծովային ռազմավարական ուղիների անվտանգության ապահովումը», նպատակը՝ ռազմավարական համակարգման բարձրացումը Չինաստանի եւ Ռուսաստանի Զինված ուժերի միջեւ, տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համատեղ ունակության բարձրացումը, արձագանքումը անվտանգության տարբեր մարտահրավերներին»,- նշվել է Չինաստանի ՊՆ հաղորդման մեջ։