Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարը կայցելի Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳերմանիայի արտաքին գործերի պետնախարար Թոբիաս Լինդները կայցելի Հայաստան: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը:
Նա ընդգծեց, որ հայ-գերմանական համագործակցության օրակարգը վերջին ժամանակահատվածում հատկապես ակտիվացել է: