Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Լիսաբոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 13-14-ին պաշտոնական այցով գտնվում է Լիսաբոնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Կայանալու է Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հանդիպումը»,– գրել է նա:
Նախատեսված են նաև օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ հանդիպումներ և այցելություն «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ:
Հիշեցնենք, որ Միրզոյանը հուլիսի 7-8–ն այցելել էր Խորվաթիա, մասնակցել Դուբրովնիկի համաժողովին, քննարկումներ ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ։