23-ամյա Մարիան հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. Նրան գտել են Լանջազատ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Մարիամ Գ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է քննչական բաժին: