Արգենտինայում գործող Deportivo Armenio ակումբը հյուրընկալել է բժիշկ Դանիել Ստամբուլյանին
ՍՊՈՐՏB Metro Clausura մրցաշարի 5-րդ օրը՝ «Ituzaingó»-ի դեմ խաղին ընդառաջ, 1962 թվականին Արգենտինայում հիմնադրված և առ այսօր գործող «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբը հյուրընկալել ու մեծարել է բժիշկ Դանիել Ստամբուլյանին:
Ի դեպ՝ խաղն ավարտվել է տեղի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով:
«Հպարտ ենք, որ ընդունել ենք դոկտոր Դանիել Ստամբուլյանին «Արմենիա» մարզադաշտ, որը նշաձող է Արգենտինայի հայ համայնքի համար»,-նշված է ակումբի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ բժիշկ Դանիել Ստամբուլյանը գաղթականների զավակ է։ Նա Արգենտինայում ստեղծել է Ինֆեկցիոն հետազոտությունների կենտրոնը և զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամն ԱՄՆ-ում։ 1980-ականներին եղել է Վարակիչ հիվանդությունների Արգենտինայի միության և Վարակիչ հիվանդությունների համաամերիկյան ասոցիացիայի նախագահ, Մայամիի համալսարանի պրոֆեսոր: