Վրաերթի էին ենթարկել 86-ամյա կնոջն ու փախել. կինը մեկ ամիս անց հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 9-ին, ժամը 11.00-ին, Ազատամարտիկների փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 86-ամյա մորը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 86-ամյա Լյուբա Անդրեսայանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է: