Զախարովան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը Թուրքիայի համաձայնության մասին. «Եզրակացություններ ենք անում»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնությունում երբեք չեն մոռացել այն մասին, որ Թուրքիան արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը Թուրքիայի համաձայնությունն այսպես է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI-ի հարցազրույցում։
«Դատում ենք ըստ գործերի, եզրակացություններ ենք անում»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Այն մասին, որ Թուրքիան համաձայնել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին, նախօրեին հայտարարել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։