Ոչ մեկն ընդդիմության իրավունքը չի ոտնահարում, կարող են այլ թեկնածու առաջադրել․ Հակոբ Արշակյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸնդդիմությունը հնարավորություն ունի Թագուհի Թովմասյանի փոխարեն այլ թեկնածուի առաջադրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Ոչ մեկն այդ իրավունքը չի ոտնահարում»,- նշեց Արշակյանը։
Դիտարկմանը, որ նախորդ անգամներում ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, Արշակյանն ասաց․ «Թող առաջադրեին»։
Նշենք, որ ԱԺ-ն քիչ առաջ քվեարկությամբ որոշում կայացրեց, որով դադարեցվեցին Թագուհի Թովմասյանի որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունները: