Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին:
ՊՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ նախարարի այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից:
Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ նախարար Պապիկյանը հետաքրքրվել է քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար:
Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները: