Փաստաբանների բողոքի ակցիան ՆԳՆ-ի մոտ. նրանք պահանջում են ոստիկանապետի հրախարականը (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓաստաբանների պալատի վարչական շենքի մոտից այսօր՝ հուլիսի 11-ին, մեկնարկել է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք: Նրանք հասել են ՆԳՆ շենքի մոտ եւ պահանջում են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը:
Ավելի վաղ փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ նշվում էր. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»: