ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամները միացել են «Հայաքվեի» նախաձեռնությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամները միացել են «Հայաքվեի» նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հաղորդագրությունից:
«Մենք կարեւորում ենք ի նպաստ Արցախի ինքնության ցանկացած նախաձեռնություն, գտնում, որ յուրաքանչյուր հայ, ով կողմ է մեր պետականությանը, ազգային արժեքների պահպանմանը, պարտավոր է անտարբեր չգտնվել սույն նախաձեռնության նկատմամբ, ուստի կոչ ենք անում միության անդամներին եւ արժանապատիվ մեր մյուս հայրենակիցներին ակտիվորեն մանակցել ստորագրահավաքին»,- նշվում է հաղորդագրության մեջ