Փաստաբանները վաղը երթով կգնան եւ ՀՀ ոստիկանապետին կհանձնեն «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաղը՝ 11.07.2023թ., ժամը 11.00-ին Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից մեկնարկելու է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք: Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պլատը:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»,-ասված է հայտարարությունում: