Երեք օրում բացահայտվել է 170 հանցագործության դեպք. գրանցվել է 41 ավտովթար․ զոհվել է 2, վիրավորվել՝ 60 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 170 դեպք։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 17, խուլիգանության՝ 10, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 8-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, թմրանյութի իրացման՝ 4, գույքը հափշտակելու կամ վնասելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, շորթման, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրամիջոցի մաքսանենգության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, ազատությունից ապօրինի զրկելու, մինչև 16 տարեկանի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: