ԱԺ պատվիրակությունը Ֆրասիայում է․ հանդիպել են Ավինյոնի քաղաքապետին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբի այցը Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի շրջանակներում հանդիպում ունեցանք Ավինյոնի քաղաքապետ տիկին Սեսիլ Հելլի հետ, որին մասնակցում էին նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար պարոն Ժիլբեր֊Լյուկ դը Վինազը, բարեկամության խմբի անդմաներ, սենատորներ, Վոկլյուզի ֆրանս֊հայկական ասոցիացիայի նախագահ տիկին Վերոնիկ Բրունան և ասոցիացիայի անդամները; Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը․
«Քննարկեցինք Ավինյոնի և ՀՀ համայնքների միջև առավել սերտ համագործակության հաստատման հնարավորությունները։ Ընդգծվեց ֆրանսահայ համայնքի դերակատարությունը Հայաստան֊Ֆրանսիա համագործակցության շրջանակներում։ Կարևորվեց ակտիվ խորհրդարանական կապերի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը», - նշել է նա։